«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Անիրական Հայաստան

Անիրական Հայաստան
22.09.2025 | 11:32

Ես ամենայն լրջությամբ հավատում եմ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին, երբ նա հայտարարում է այն մասին, որ իր կառավարած պետությունը կդարձնի բարեկեցիկ և խաղաղ:

Ես հավատում եմ, որ այդ պետությունը պարտադրված չի լինի ունենալ այն պաշտպանելու պատրաստ զինված ուժեր, քանի որ ադրբեջանցիներն ու թուրքերը սիրով կհանդուրժեն նրա կառուցած պետության գոյությունը իրենց հարևանությամբ և այդ պետությունը կունենա ջերմ և բարիդրացիական հարաբերություններ իր բոլոր հարևանների հետ:

Եվ էլի շատ բաների եմ հավատում, ինչ նա ասում է այդ երազանքի «իրական Հայաստանի» հետ կապված։

Մի բանի, սակայն, հավատալ չեմ կարող, ինչքան էլ նա այդ մասին զօր ու գիշեր ճղճղա ամենատարբեր ամբիոններից.

Ես չե՛մ հավատում, որ այդ երկրում կապրեն ՀԱՅԵՐ և այդ երկրի պետական լեզուն կլինի ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒՆ, և այն կլինի ՀԱՅԵՐԻ պետությունը:

Կանգնեցրեք պատի տակ և գնդակահարելու սպառնալիքով ստիպեք ինձ հավատալ դրան, միևնույն է, չեմ հավատա: Որովհետև ես Աստծո կողմից ստեղծված բանական էակ եմ և ոչ թե անասուն, որպեսզի հավատամ այդ հիմարագույն ցնորամտությանը։

Չի՛ կարող լինել նման բան, արյունարբու թուրքը երբե՛ք չի հանդուրժի ՀԱՅԻՆ ունենալ նման պետություն, չի՛ կարող լինել նման բան, որովհետև այն չի կարող լինել ընդհանրապես:

Մի բանում էլ եմ վստահ. Ինքն ու իր թիմն էլ չեն հավատում ՀԱՅԿԱԿԱՆ նման պետության լինելիությանը՝ պարզապես հետդարձի բոլոր կամուրջներն այրել են և ստիպված են գնալ մինչև վերջ, անգամ, եթե դա կվերածվի ՀԱՅԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ և ՀԱՅԿԱԿԱՆՈՒԹՅԱՆ վերջի:

Պարզամիտ և իրապես խաղաղասեր հայ ժողովրդին ստորաբար մոլորեցնող аморальные сукины дети... մեղմ ասած:

Արգամ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 4002

Մեկնաբանություններ